Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր
Հոկտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արման Թ․-ի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վահե Գ․-ի վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով Արման Թ․-ն, Վահե Գ․-ն, վերջինի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Նարինե Մ.-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Ռաֆիկ Ա․-ն,19-ամյա Դավիթ Գ.-ն, Երևանի բնակիչ 20-ամյա Զորիկ Բ.-ն, Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Ժիրայր Մ.-ն, Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ն, 20-ամյա Հայկ Ա.-ն և Երևանի բնակիչ 19-ամյա Մովսես Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են կազմվում։


