հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Գեղարքունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ջոկի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ջոկի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 36 NG 006 համարանիշի և Վարդենիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 VP 602 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ հետաքննիչ Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

  • Կիսվել: