Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում, Սևանում, Երևանի որոշ հասցեներում մայիսի 5-ին և 6-ին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների:
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Սևան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովհաննես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան», «Շաքարի գործարան» ՓԲԸ-ների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Ալեհեր Մասիս» ԱԿ-ի, այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: