հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գայլը դեմքն է կծել՝ ոսկրային կոտրվածքներ հասցնելով. Վիճակը ծանր է. գայլերը երեքն են եղել. Նոր մանրամասներ Քարահունջի դեպքից

Գայլը դեմքն է կծել՝ ոսկրային կոտրվածքներ հասցնելով. Վիճակը ծանր է. գայլերը երեքն են եղել. Նոր մանրամասներ Քարահունջի դեպքից

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից, երեկ՝ հուլիսի 8–ին, ժամը 18-ի սահմաններում շտապօգնության կանչով Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել գյուղի բնակիչներից մեկը՝ գայլի կողմից ստացված բազմաթիվ վնասվածքներով, քիչ անց անձնական մեքենաներով հիվանդանոց են բերվել ևս 5 քաղաքացի, այդ թվում 3–ամյա երեխա։ Այս դեպքի մասին մանրամասներ է հայտնում «Սյունիք Նյուզ»–ը։ Երեխայի մայրը՝ Մանուշակ Հարությունյանը պատմել է. «Երեխան միշտ բակում խաղում է մեքենայով իր համար, ով կպատկերացներ, որ կարող է այդպիսի բան լինել։ Երեխեքի ձեներից դուրս եկա։ Այնպես չի, որ երեխան մենակ էր դրսում, թաղամասի ամբողջ ժողովուրդը դրսում էր։ Երևի այդ պահին իջել է, ուղիղ դեմն է եղել, միանգամից իր վրա է հարձակվել»։

Գայլի հարձակումից տուժած 61-ամյա մյուս քաղաքացին պատմում է, որ իր տան դիմաց գործ անելիս հայտնվել է Գայլն ու հարձակվել իր վրա, օգնության է հասել որդին։

«Աշխատում էինք, տղաս ասաց՝ պապ, գայլը։ Էդ մոմենտին ես ձեռքս գցեցի, ընկավ բերանը, որ ընկավ բերանը, ես ընկա փոսը, նորից հարձակվեց ինձ վրա, նորից ես ձեռքս տարա, նորից մտա բերանը։ Տղաս մի քանի անգամ լապատկով խփեց գլխին, փախավ»,– պատմել է տղամարդը ցույց տալով վիրավոր ձեռքերը։

Քարահունջ բնակավայրի այգիներից մինչև Գորիս քաղաքի այգեստան թաղամաս ընկած տարբեր տարածքներում բնակիչները վնասվածքներ են ստացել դեմքի, ոտքի, ձեռքերի և մարմնի այլ հատվածներում։

«Գորիս» ԲԿ–ի փոխտնօրեն Լևոն Հարությունյանն էլ պատմել է. «Ժամը 18-ի սահմաններում շտապօգնությունը տեղափոխել է բժշկական կենտրոնի հետաձգելի բաժանմունք, գայլի կծած վերքերով, ծանր վիճակում մեկ պացիենտի։ Այնուհետև մինչև 10-15 րոպեն նորից ներկայացել են արդեն ինքնուրույն իրենց մեքենաներով ևս հինգ պացիենտներ։ Ընդ որում այդ թվում մեկ երեխա՝ երեք տարեկան։ Հիվանդներից առաջին ընդունվածը եղել է ծանր վիճակում՝ բազմաթիվ տրամաներով նաև դեմքի շրջանում ոսկրերի վնասումներով, վիճակը ծանր է։ Մեկի վիճակը միջին ծանրության է, էլի բազմակի վնասվածքներ ունի, իսկ մյուսը չորսի վիճակը թեթև է։

Մեր կողմից անմիջապես մոբիլիզացվեց ողջ անձնակազմը, համապատասխան մասնագետները, կարվել են բոլորի վերքերը, հիվանդներից մեկը՝ այդ ծանր վիճակում գտնվողը հոսպիտալացվել է, միջին ծանրության հիվանդը դեռևս գտնվում է Էմերջենսիում։ Այս պահի դրությամբ կատարվել են բոլոր անհրաժեշտ պատվաստումները՝ հակափայտացման և հակակատաղության պատվաստումները, այդ թվում նաև համապատասխան իմունոգլոբուլինը, բոլորին կատարվել է ըստ քաշի»։

Դեպքից մի քանի րոպե անց Գորիսի ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տաղավորված (03:00) տաներն ու հրամանատարը, էկոպարեկները կցվել են որոնողական աշխատանքներին, գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու համար։

Ըստ ականատեսների, երեք գայլ են եղել տարբեր հատվածներում։ Ոստիկանության կողմից մեկը վնասազերծվել է»։

  • Կիսվել: