Գագիկ Խաչատրյանը նորից է հոսպիտալացվել
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 10–ին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության նպատակով։
Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահ մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևան քաղաքի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։
Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։ Մանրամասները` սկզբնաղբյուրում: