ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը. Փաշինյանը՝ մետրոյի միջադեպի մասին

Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը. Փաշինյանը՝ մետրոյի միջադեպի մասին

Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը,-անդրադառնալով այսօր Այո-ի բուկլետներ բաժանելու ժամանակ մետրոյում տեղի ունեցած միջադեպին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

նա պարզաբանել է իր միտքը՝ նշելով, թե ինչու է այդ միջադեպը համարում Այո-ի ամենամեծ քարոզչությունը. «Որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»:

Հիշեցնենք, որ այսօր մետրոյում դուստրերի հետ քարոզչություն անելու ժամանակ վարչապետ Փաշինյանի բաժանաած բուկլետներից մեկը մի աղջիկ պատռել է և նետել նրա ուղղությամբ, ինչին վարչապետն արձագանքել է. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»:

Վարչապետը նաև համապատասխան տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

  • Կիսվել: