երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Երթևեկության փոփոխություն Կոմիտասի պողոտայում

Երթևեկության փոփոխություն Կոմիտասի պողոտայում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես, Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպվի առանձին գոտիով: 

Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

  • Կիսվել: