Երկրաշարժի հետևանքով Իսկենդերունում հայ ընտանիքի երեք անդամներ են զոհվել (լուսանկար)
Երկրաշարժի հետեւանքով Ալեքսանդրետում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել: Այս մասին հայտնում է ՛՛Գանձասար՛՛-ը:
Շաբաթաթերթը, մասնավորապես, գրում է. ՛՛Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնակրթական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ՛՛։
Նշենք, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը: