Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի
Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանչվեցի հաղթող: Այս մասին գրառում է կատարել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը․
«Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են:
Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»,- գրել է նա: