Երևի ինձ թվում է․ Թեհմինա Վարդանյանը՝ շինարարական աշխատանքների մասին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հրապարակել է Հանրապետական հիվանդանոցի հարակից այգու տարածքում ընթացող շինարարական աշխատանքներից մի քանի լուսանկար և հայտնել իր վրդովմունքը։
«Սա առավոտյան նկարել եմ Հանրապետական հիվանդանոցի հարակից այգու տարածքում:
Շինարարությու՞ն: Երևի ինձ թվում է: Բացառվում է քաղաքապետն ու ճարտարապետը այգու տարածքում շինթույլտվություններ տան: «Գլուխն են կտրելու» մարդու, ով այգու ու համայնքի հաշվին կառուցապատում է անում: Նախորդ տարի էլ մի մեծ կրպակ ավելացավ, կամ էլի ինձ թվաց:
Տեսնես հիմա ու՞մ վրա են գցելու»,- գրել է նա ֆեյսբուքում։