երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Երևանյան լճում հայտնաբերվել է կորած երեխայի դին

Երևանյան լճում հայտնաբերվել է կորած երեխայի դին

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Վորյատկինայի դին
 
Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։
 
Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների՝ Մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը։

  • Կիսվել: