Երևանը՝ երկրի բնակչության համեմատությամբ բնակիչների տոկոսային ամենաբարձր հարաբերակցությամբ եվրոպական քաղաք
Երկրի ողջ բնակչության համեմատությամբ բնակիչների տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր ցուցանիշ ունեցող եվրոպական քաղաքների ցանկում Երևանն առաջին տեղում է, տեղեկացնում է Tut.by-ը՝ հղում անելով Citypopulation.de-ին:
Նշվում է, որ համաշխարհային ցանկում առաջատարներն են Սինգապուրը, Քուվեյթը և Բահրենը, եվրոպականում՝ Երևանը, Թբիլիսին և Աթենքը:
Ցանկում տեղ են գտել մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքները:
Ինչ վերաբերում է Երևանին՝ ապա այստեղ, ըստ աղբյուրի, բնակվում է Հայաստանի ողջ բնակչության 51 տոկոսը (1 500 000 մարդ):