ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել

Քանի որ Հանրային տարածքների վերադարձի, վերականգնման եւ բարեկարգման՝ Երևանի քաղաքապետարանի ծրագիրը մտնում է նոր փուլ, քաղաքապետարանը Օպերայի հարակից տարածքների աշխատանքների բաց մրցույթ է հայտարարել:

Այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում:

Այնտեղ, մասնավորապես, նշված է. «Հանրային տարածքների վերադարձի, վերականգնման եւ բարեկարգման մեր ծրագիրը մտնում է նոր փուլ։ Հայտարարել ենք Օպերայի հարակից տարածքների աշխատանքների բաց մրցույթ։

Մրցույթի նպատակներից է, բացի քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածությու ստեղծումը՝ այն որպես հետագա ԿԱՊԻՏԱԼ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՏԱՐԱԾՔ ամրագրելը:

Գաղափարի հիմքում ընկած է մեր քաղաքի պատմական միջուկում ստեղծել համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտ՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև բարձրացնել տարածքի զբոսաշրջային գրավչությունը:

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք հղումով
https://bit.ly/2xhcyxm »:

  • Կիսվել: