ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Երևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը

Երևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը

Երևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը, հայտնում են ՆԳՆ-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,
COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից 21․30-ը, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի  հետևյալ ճանապարհահատվածներում՝

  •  Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց,
  • Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին»,-նշված է հայտարարության մեջ: 

  • Կիսվել: