երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Երևանի ավագանին 246,3 մլն դրամ արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանը անհատույց հանձնեց ՀՈԱԿ-ի սեփականությանը

Երևանի ավագանին 246,3 մլն դրամ արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանը անհատույց հանձնեց ՀՈԱԿ-ի սեփականությանը

Երևանի ավագանու նիստում Բնապահպանության վարչության պետի պաշտանակատար Սիրարփի Հայկազյանը զեկուցեց 28 օրակարգային հարցերից երկրորդ  և վերջին որոշումը։

«Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայանը 246,3 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

Քանի որ նշված կառույցը հանդիսանում է ջրային կառույց և դրա շահագործումն իրականացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից, ուստի անհրաժեշտ է նշված գույքը հանձնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը, Երևան համայնքի ավագանու համաձայնեցման է ներկայացվում «Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին» որոշման նախագիծը՝ հիմք հանդիսացող անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերով»,- զեկուցեց քաղաքապետարանի պաշտոնյան։

  • Կիսվել: