երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Երևանի 225 աղբամանները` վարձակալությամբ տրված, շատ քիչ են, պետք է քանակն էականորեն ավելացնենք. Ավինյան

Երևանի 225 աղբամանները` վարձակալությամբ տրված, շատ քիչ են, պետք է քանակն էականորեն ավելացնենք. Ավինյան

Մենք վարձակալական հիմունքներով տրամադրված աղբամանների քանակը էականորեն պետք է ավելացնենք, որովհետև շատ դեպքերում մասնավոր բիզնեսները իրենց ծավալներով գերծանրաբեռնում են մեր աղբատարները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դրա համար կա առանձնացված իրենց համար ծառայություն, վճարովի, և ես կարծում եմ՝ վարձակալության հիմունքներով տրված 225 աղբամանները Երևան քաղաքի համար շատ քիչ են, և կարծում եմ նաև, որ պետք է աշխատել համապատասխանաբար տնտեսվարողների հետ, որպեսզի նրանք այս ծառայությունից օգտվեն և առանձնացված սպասարկում ստանան, քանի որ նրանց աղբի ծավալները էականորեն ավելի մեծ են»,–ասաց նա։

  • Կիսվել: