երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Էլազըղի հայկական գերեզմանատունը պետական պահպանության տակ է անցել

Էլազըղի հայկական գերեզմանատունը պետական պահպանության տակ է անցել

Էլազըղի (Խարբերդ) Շահինքայա թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշմամբ գրանցվել է որպես «պահպանության ենթակա մշակութային անշարժ արժեք», գրում է ermenihaber.am-ը:

2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։

Գրանցման գործընթացը մեկնարկել էր Էլազըղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արման Յաղջըի՝ հուլիսի 22-ին ներկայացրած դիմումից հետո։ Որոշմամբ գերեզմանատան տարածքում ցանկացած շինարարական կամ քաղաքաշինական աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պահպանության խորհրդի համապատասխան թույլտվությունը։

Որոշումից հետո Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը զանգահարել և շնորհավորել է Արման Յաղջըին։

 

  • Կիսվել: