Այ սրա համար արժի ջանք դնել․ Անդրեասյանը ներկայացրել է Հագվու դպրոցի օրինակը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր և Հագվու դպրոցի տնօրենի զրույցից մի հատված:
«էսօր խոսում եմ Հագվու դպրոցի տնօրենի հետ, որ մեր նորակառույց դպրոցներից մեկն է։ Ասում եմ՝ ամռանն էլ պիտի երեխաները դպրոցի հնարավորություններից օգտվեն։ Ասում է՝ մինչև կեսգիշեր ֆուտբոլի դաշտում խաղում են, գնդակն էլ խնամքով դնում ու գնում տուն, դպրոցի ներսում ինտերնետից ու համակարգիչներից օգտվում, շախմատ ու սեղանի թենիս խաղում։ Այ սրա համար արժի ջանք դնել»,- գրել է նա։