հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
 Դի է հայտնաբերվել

Դի է հայտնաբերվել

Մարտի 26-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով։ Փրկարարները հայտնաբերել են Անդրիկ Ս.-ի (ծնված 1939 թ.) դին։

  • Կիսվել: