ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Դեբետում գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել

Դեբետում գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել

Երեկ՝ նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբետ բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով վնասվել են ոչխարներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փրկարարներն ու Գուգարքի համայնքային ոստիկանները պարզել են, որ գայլերի հարձակման հետևանքով Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Աղվան Նազլուխանյանին պատկանող ընդհանուր 75 գլուխ ոչխարներից 25-ը վնասվել են, որոնցից 11-ը՝ անկել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները պատմել են, որ ընտանիքը մեծ դժվարությամբ է ձեռք բերել ոչխարներին՝ դրա համար վարկեր վերցնելով և հույս ունենալով, որ անասնապահությամբ կկարողանա հոգալ ընտանիքի հոգսերը։ Նրանց խոսքով՝ այսօր պետք է վաճառեին ոչխարներին, որպեսզի կարողանային փակել իրենց ֆինանսական պարտավորությունների մի մասը, սակայն գայլերի հարձակումը մի ակնթարթում ջուրն է լցրել ընտանիքի ամիսների աշխատանքն ու հույսերը։ 

  • Կիսվել: