երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Դավիթ Խուդաթյանը և Հունաստանի դեսպանը անդրադարձել են ավիացիոն ոլորտին, ավտոմոբիլային բեռնափոխադրումներին

Դավիթ Խուդաթյանը և Հունաստանի դեսպանը անդրադարձել են ավիացիոն ոլորտին, ավտոմոբիլային բեռնափոխադրումներին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։
 
«Ողջունել եմ դեսպանին և բարձր եմ գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ ենք կատարել ավիացիոն ոլորտին, ինչպես նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումներին։
 
 
Երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
 
Շնորհակալություն եմ հայտնել անցած տարի մայիսյան ջրհեղեղից հետո Հունաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված մետաղական կամուրջների համար, որոնք այժմ տեղադրված են Լոռու մարզի Հոբարձի, Այրում և Քարկոփ բնակավայրերում՝ փլուզված կամուրջների փոխարեն։
 
Ընդգծել եմ, որ Հայաստանը գնահատում է այս կարևոր աջակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

  • Կիսվել: