Դարձյալ քարաթափում. հիմա էլ՝ Ստեփանավանում
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հոկտեմբերի 21-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: