երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել

«Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել

Hraparak.am-ը գրում է. 

«Մեզ պատմեցին, որ օրերս «Դալմա մոլում» սկանդալային միջադեպ է եղել՝ կանանց արտաքնոցում տղամարդ է թաքնված եղել խցիկներից մեկում։ Կանայք նկատել են, ահազանգել եւ մոլի անվտանգության աշխատակիցներին հանձնել նրան։ Մեզ պատմեցին, որ ախրանան ծեծի է ենթարկել այլասերվածին եւ հանձնել ոստիկանությանը։

ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, նշելով, որ հունիսի 7-ին՝ ժ․19․30-ի սահմաններում, մի տղամարդ, գտնվելով Դալմայի կանանց զուգարանում, «հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկը»։ Ահազանգով ժամանած ոստիկանները պարզել են նշված տղամարդու ինքնությունը և ձերբակալել նրան` հանձնելով Քննչական Կոմիտե»։

  • Կիսվել: