հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատողները չեն օգտվի արձակուրդային համընդհանուր պայմաններից

Բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատողները չեն օգտվի արձակուրդային համընդհանուր պայմաններից

Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գիտխորհրդի որոշումը ուսումնական գործընթացի վերաբերյալ: Դրանում ներկայացված են հեռավար ուսուցման, և արձակուրդային շրջանի փոփոխման պայմանները:

 

Ըստ այնմ՝

Առաջարկվում է 2020-ի մարտի 20-ի հեռակա եղանակով կատարված հարցման և դրա արդյունքում ընդունված թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝
1. Դադարեցված համարել Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված աշխատանքները, դասընթացները 2020 թվականի մարտի 16-ից՝ սույն հրամանով նախատեսված կարգով և ժամկետներով, բացառությամբ Համալսարանի քոլեջի և «Հերացի» ավագ դպրոցի:
2. Համալսարանի ուսանողների համար սահմանել արձակուրդային շրջան՝
 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 1-ից 3-րդ կուրսերի համար՝ 2020 թվականի մարտի 23-ից մարտի 27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն.
 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 4-ից մինչև ավարտական կուրսերի համար՝ 2020 թվականի մարտի 23-ից ապրիլի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն:
3. Համալսարանի քոլեջում և «Հերացի» ավագ դպրոցում դասընթացներն իրականացնել հեռավար առցանց ռեժիմով:
4. Հանձնարարել Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ. Ռ. Ավետիսյանին կազմակերպել հեռավար կրթություն՝
 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 1-ից 3-րդ կուրսերի համար՝ 2020 թվականի մարտի 30-ից, համաձայն գործող դասացուցակի,
 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 4-ից մինչև ավարտական կուրսերի համար՝ 2020 թվականի ապրիլի 6-ից՝ համաձայն գործող դասացուցակի:
5. Համալսարանի կլինիկական օրդինատուրայում և հետբուհական կրթության ունկնդիրների դասընթացները դադարեցնել, մինչև վերսկսման մասին որոշում ընդունելը:
6. Համալսարանի ներքոթվարկյալ ամբիոնների դասախոսների համար սահմանել արձակուրդային շրջան՝
 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների 1-ից 3-րդ կուրսերում դասավանդող դասախոսների համար՝ 2020 թվականի մարտի 23-ից մարտի 27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն, բացառությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատողների.
 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների 4-ից մինչև ավարտական կուրսերում դասավանդող դասախոսների համար՝ 2020 թվականի մարտի 23-ից ապրիլի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն, բացառությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատողների:

 
 
 
 
 

  • Կիսվել: