կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Բժշկական դիմակները սև շուկայում արժեն 100-350 դրամ

Բժշկական դիմակները սև շուկայում արժեն 100-350 դրամ

Հայաստանում սուր ռեսպիրատոր վարակով հիվանդացության աճը, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված աղմուկը ստիպել են առևտրականներին բժշկական դիմակները վաճառել «տակից», ավելի թանկ գնով:

InfoPort.am-ի փոքրիկ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ մայրաքաղաքի ծայրամասային դեղատներում բժշկական դիմակները բացակայում է, դեղատներից մեկում այն արժեր 210 դրամ:

Համացանցում բժշկական դիմակի պարզ որոնումը տանում է հայտարարությունների «List.am» կայքէջ, որտեղ նախկինում 20-30 դրամանոց այդ դիմակները վաճառում են 100 և ավելի դրամով:

Բժշկական դիմակի մեծ պահանջարկի արդյունքում առաջացել է ապրանքի դեֆիցիտ, ինչի հետևանքով էլ այն հայտնվել է սև շուկայի «սպեկուլյանտների» ձեռքին:

Նշենք, որ այսօր ՏՄՊՊՀ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

  • Կիսվել: