ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Բյուրականի աստղադիտարանը կմնա ՀՀ ԳԱԱ կազմում

Բյուրականի աստղադիտարանը կմնա ՀՀ ԳԱԱ կազմում

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում  մարտի 2-ին տեղի է ունեցել գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարագում եղել է աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։

Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած բոլոր գիտաշխատողները համակարծիք են եղել այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման և գիտահետազոտական ինստիտուտների խմբավորման գործում։

Ժողովին հաջորդեց քվեարկություն՝ դնելով հետևյալ հարցը.

 «Նպատակահարմա՞ր է արդյոք, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը լինի ՀՀ ԳԱԱ համակարգի կազմի մեջ»։

Քվերկությանը ներկա են եղել և մասնակցել գիտատեխնիկական անձնակազմի ցանկի մեջ ընդգրկված 51 աշխատակիցներից 41-ը, որոնցից 38-ը քվեարկել է կողմ, իսկ 3-ը՝ դեմ։ 

Այսպիսով, քվեարկության արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի գիտատեխնիկական անձնակազմի ճնշող մեծամասնությունը գիտության զարգացման համար նպատակահարմար է համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ  ԳԱԱ  համակարգում գործելը։

  • Կիսվել: