կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԲՏԱ նախարարը Վաշինգտոնում քննարկել է Starlink-ի հետ համագործակցության հարցեր

ԲՏԱ նախարարը Վաշինգտոնում քննարկել է Starlink-ի հետ համագործակցության հարցեր

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը:
 
«Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,- գրել է Հայրապետյանը։

  • Կիսվել: