Բերդի «Եղիշավան» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Եղիշավան» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:02-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 հրշեջ-փրկարար: Պարզվել է, որ առկա են ծխացող օջախներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 18։14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Եղիշավան» կոչվող հանդամասում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են մոտ 3 հա խոտածածկույթ, թփուտներ և 8 ծառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Իծաքար ու Նավուր գյուղերից 8 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 7 աշխատակից:
Բարդ ռելիեֆի և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: