ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա ուսանողների թվի էական աճ է նկատվում. Անդրեասյան

Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա ուսանողների թվի էական աճ է նկատվում. Անդրեասյան

Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա ուսանողների թվի էական աճ է նկատվում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա դիմորդները 36,7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա դիմորդների թիվը:

«Նաև այս ոլորտում էական բարեփոխումներ են տեղի ունեցել թվայնացման տեսանկյունից. թվային հարթակ է ներդրվել, որով Կառավարության որոշումների համապատասխան փոփոխություններն էլ արվել են, և արդեն այս տարվանից ընդունելության գործընթացը կդառնա էապես ավելի թափանցիկ և հաշվետվողական թե՛ մեզ համար, թե՛ օտարերկրյա ուսանողների համար»,-նշեց Անդրեասյանը:

 

  • Կիսվել: