հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Բագրատունյաց պողոտայում ՌԴ 35-ամյա քաղաքացին փորձում է ցած նետվել 4-րդ հարկի պատշգամբից

Բագրատունյաց պողոտայում ՌԴ 35-ամյա քաղաքացին փորձում է ցած նետվել 4-րդ հարկի պատշգամբից

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 5-ին, ժամը 09:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են Ալեքսանդր Ս.-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

  • Կիսվել: