շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Բաղդասարովը և Սոլովյովը պատասխանել են «հոգնեցրած հայերի» մասին մեկնաբանությանը

Բաղդասարովը և Սոլովյովը պատասխանել են «հոգնեցրած հայերի» մասին մեկնաբանությանը

Ռուս օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին արհամարհանք էր արտահայտել ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երեկվա գրառմանը։

Միևնույն գրառման ներքո ռուսական անուն-ազգանունով ոմն Ելենա Ռոդինան գրել էր, որ հայերն արդեն «հոգնեցրել են»: Նա հույս էր հայտնել, որ թուրքերը «մի օր ավարտին կհասցնեն իրենց պապերի կիսատ թողածը»։

Նրա մեկնաբանությանն արձագանքել են ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ու ռուսաստանցի հայ քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։

Տելեգրամի իր ալիքում Բաղդասարովը գրել է. «Ինչ-որ տարօրինակ բան է կատարվում մեզ մոտ: Իրավաբանը, իրավաբանական գիտությունների թեկնածուն սպասում է, թե երբ են «թուրքերն ավարտին հասցնելու պապերի արածը»։

Սոլովյովն էլ հեգնել է, որ Խոդորկովսկու մոտ մեկնաբանություններ անողները «շատ լավն են, խոսք չկա»։

 

  • Կիսվել: