Բացահայտվեկ է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցների և Արաբկիրի քրեական հետախույզների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքէջը։
Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերեցին և կասկածանքով Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով ափիոնի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։