երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Այրվել է վագոն-տնակ

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 29-ին, ժամը 17։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտամետ գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող այգու տարածքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 19:18-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 30 քմ):

 

  • Կիսվել: