չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ավտովթարի հետևանքով 27-ամյա երիտասարդը մահացել է

Ավտովթարի հետևանքով 27-ամյա երիտասարդը մահացել է

Մարտի 7-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հարվածելով քարերին՝ շրջվել էր. 27-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մարտի 21-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Հրանտ Նիկոլյանը մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: