երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ավտոներկրողները փակեցին Խորենացի փողոցը. բողոքի ակցիան շարունակվում է

Ավտոներկրողները փակեցին Խորենացի փողոցը. բողոքի ակցիան շարունակվում է

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողներն այսօր ակցիա են անցկացնում Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ:

Ըստ ակցիայի մասնակիցների` ավտոմաքսազերծման երկրորդ համակարգը պատրաստ չէ այդքան բեռնվածություն ընդունելու, անգամ  սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված խնդիրներ են առաջանում:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները փակեցին Խորենացի փողոցը: Ոստիկաններին դեռ չի հաջողվել համոզել նրանց բացել փողոցը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵՏՄ անդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը և մի քանի անգամ  բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները, արդյունքում աճել է ներկրումների թիվը, իսկ մաքսատներում հերթեր են գոյանում: 

  • Կիսվել: