ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ավտոմեքենայում հրդեհը մարվել է․ կա տուժած

Ավտոմեքենայում հրդեհը մարվել է․ կա տուժած

Հուլիսի 24-ին՝ ժամը 08։12-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։39-ին, մարվել՝ 09։21-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան։

Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: