երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին, առավոտյան ժամը չորսի սահմաններում, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ոսկեվազ գյուղի սկզբնամասից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Արթիկ քաղաքի երկու բնակչի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենայի սրահի արտաքին զննությամբ, փոխանցման տուփի բռնակի մոտից հայտնաբերվել է երկու կաթոցիչ՝ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Մեքենայի 31-ամյա ուղևորը հայտնել է, որ զանգվածը կանեփի չորացված բույս է, որն ինքը քաղել է Արթիկ քաղաքի հարակից դաշտերից՝ վայրաճ կանեփի բույսերից և պատրաստել իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: