Աշտարակ-Եղվարդ ճանապարհը երկկողմանի փակ է
Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
ՏԿԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ելնելով անվտանգության նկատառումներից եւ աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է:
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով: