ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արտաշատ քաղաքում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Արտաշատ քաղաքում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում՝ թիվ 5 դպրոցի ետնամասում, այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օրբելու փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին, մարվել՝ 17:49-ին:

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

  • Կիսվել: