շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ

Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ

Հաշվեքննիչ պալատն արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունության վերաբերյալ եզրակացություն է հրապարակել և վեր հանել լուրջ բացթողումներ ու չկարգավորված հարաբերություններ: Արձանագրվել է, որ Հայաստանում առողջապահության համակարգը պատրաստ չէ դիմակայել աղետներին, գրում է Հետքը:

Հաշվեքննիչ պալատը նշել է, որ արտակարգ իրավիճակները ձևավորում են անմիջական սպառնալիքներ մարդու կյանքի և առողջության համար։ Հնարավոր մարդկային կորուստների չափը մեծապես կախված է առողջապահական համակարգի արձագանքման կարողությունից։ Ամեաէական ռիսկն ուժեղ երկրաշարժն է, որի դեպքում ծանր ու միջին ծանրության վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 120 հազարի։ Մյուս էական ռիսկը ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակն է, որի վերաբերյալ տվյալները համարվում են գաղտնի:

Արձանագրվել է, որ Առողջապահության նախարարության կողմից առողջապահական համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածության բացերի գնահատման, մշտադիտարկման և կառավարման ինստիտուցիոնալ կարողությունները սահմանափակ են, ինչն իր հերթին սահմանափակում է նպատակների իրագործելիությունը։ Կարիքները, կարողություններն ու դրանց միջև առկա խզումը համալիր կերպով բացահայտված չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: