երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արտակարգ դեպք Կառավարության մոտ. տղամարդը փորձեց ինքնահրկիզվել (տեսանյութ)

Արտակարգ դեպք Կառավարության մոտ. տղամարդը փորձեց ինքնահրկիզվել (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ արտակարգ դեպք  է տեղի ունեցել։ Միջին տարիքի մի տղամարդ բենզին է լցրել իր վրա եւ փորձել  ինքնահրկիզվել:  Բենզինը նաեւ որոշ չափով լցվել է տղամարդու աչքերի եւ բերանի մեջ: Ոստիկանության ծառայողները օգնություն ցուցաբերեցին քաղաքացուն, այնուհետեւ  ձեռքերը ոլորելով տեղափոխեցին ոստիկանության կենտրոնի բաժին։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ  նա նման քայլի դիմեց, քաղաքացին ասաց, որ դատավորները ճիշտ չեն աշխատում։

«Հրապարակային սակարկությունով գույքս ուզում են վաճառել»,- ասաց  նա։

Տեսանյութը` A1 պլյուս- ի

  • Կիսվել: