երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արտակարգ դեպք Երևանում. պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ը. shamshyan.com

Արտակարգ դեպք Երևանում. պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ը. shamshyan.com

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով, հայտնում է shamshyan.com-ը։

 

Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, որը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

 
 
 

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Պետրոսյանն աշխատում է գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դատախազության դատախազ։

  • Կիսվել: