Արտահերթ արձակուրդ հայտարարելու հարցը մեր ուշադրության կենտրոնում է․ Արայիկ Հարությունյան
Առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին: Այս մասին գրում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»,- մասնավորապես ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։