երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել նրանց սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:

Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»,-ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: