ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արմավիր ու Էջմիածին քաղաքների մի շարք փողոցներում ջրանջատումներ կլինեն

Արմավիր ու Էջմիածին քաղաքների մի շարք փողոցներում ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Աբովյան, Մանուշյան, Գայի, 41-րդ, Խաչատրյան, Համբարձումյան, Փափազյան, Արարատյան փող. և նրբ., Սայաթ-Նովա փող. և նրբ. ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին 18:00-ից մինչև դեկտեմբերի 18-ը 18:00-ն կդադարեցվի ք.Էջմիածին Կարճիկյանի 1, Շահումյան 46-50, 69, 71, 73 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  • Կիսվել: