ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին եւ ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը:

Բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվել է Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտել են կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարևորությունը:

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

  • Կիսվել: