հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արաքսի ջուրը պարբերաբար փորձաքննության է ենթարկվում է և անհանգստանալու կարիք չկա. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Արաքսի ջուրը պարբերաբար փորձաքննության է ենթարկվում է և անհանգստանալու կարիք չկա. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Նշելով, որ Արաքս գետի ջուրը պարբերաբար փորձաքննության է ենթարկվում, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ գետում ջրի աղտոտվածության հետ կապված մտահոգության պատճառ չկա, գրում է parstoday.ir-ը:

Վերջին շրջանում մի շարք ԶԼՄ-ներ արծարծում էին Արաքս գետը ռադիոակտիվ նյութերով աղտոտված լինելու հարցը:

Անրդառանալով Հայաստանի Մեծամորի ատոմակայանի կողմից Արաքս գետը ռադիոակտիվ նյութերով աղտոտելու մասին հրապարակումներին, ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, ԻՍՆԱ-ի հետ հարցազրույցում, ասել է. «Մենք պարբերաբար վերահսկում ենք այս գետի ջրի որակը և այս ընթացքում աղտոտվածություն չի հայտնաբերվել: Կազմակերպությունը մշտադիտարկում է իրականացնում Արաքս գետի ջրերում»:

Նա հավելել է. « Վերջին ռադիացիոն մոնիտորինգի ժամանակ գետում ռադիոակտիվ նյութերով աղտոտվածություն չի հայտնաբերվել: Առաջիկայում տարածքում կտեղակայվեն նաև ջրի առցանց մոնիտորինգի համակարգեր»։

Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը նույնպես հայտարարել է. «Հաշվի առնելով Արաքս գետի առափնյա շրջաններում ապրող հայրենակիցների մտահոգությունները, հայտնում ենք, որ Արաքս գետի ջուրը պարբերաբար ենթարկվում է փորձաքննության՝ միջուկային ճառագայթման առկայության ստոգման նպատակով»:

Կենտրոնի փորձագետները նշում են, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է նշված տարածքից զգալի հեռավորության վրա և դրա հեղուկ թափոնները Արաքս գետ բաց թողնել և այն ռադիոակտիվ նյութերով թունավորել, հնարավոր չէ:

  • Կիսվել: