երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Առաջարկվում է սահմանել էներգետիկայի ոլորտի լիցենզավորված անձանց առանձնահատուկ ռիսկայնության դեպքում լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու հնարավորություն. Վարդանյան

Առաջարկվում է սահմանել էներգետիկայի ոլորտի լիցենզավորված անձանց առանձնահատուկ ռիսկայնության դեպքում լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու հնարավորություն. Վարդանյան

«Էներգետիկ համակարգի անվտանգությունը և հուսալիությունը ազգային անվտանգության  և հասարակական բարեկեցության կարևոր բաղադրիչներ են:  Այդուհանդերձ ՀՀ  գործող օրենսդրությունը ներկայումս չի ապահովում բավարար մեխանիզմներ  կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, երբ էներեգետիկ ոլորտի կազմակերպության գործունեությունը  կամ գործողությունները սպառնում են համակարգի կայունությանը  կամ սպառողների լայն շերտերի իրավունքներին, պետական մարմինները փաստացի կարող են միջամտել միայն խախտումներ  արձանագրելուց հետո, երբ վնասն արդեն իսկ հասցվել է»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացնելով իշխող խմբակցության նախագիծը՝ փոփոխություններ իրականացնել էներգետիկայի վերաբերյալ համապատասխան օրենքներում: 

«Գործող իրավախախտումները թույլ չեն տալիս վտանգի կանխարգելման նպատակով անհապաղ  միջամտել, ինչի հետևանքով կարող է առաջնալ հանրային  շահերի լայնածավալ խախտումներ: Նման օրենսդրական բացը լի է լուրջ վտանգներով, նախատեսող կանխարգելիչ միջոցառումների կիրառումը ենթադրում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է ունենան լիազորություն  ժամանակին միջամտելու կարգավորող գործունեությանը, երբ վտանգը դեռ միայն հավանական է կամ  սկիզբ առնող է: Պետությունը պետք է ունենա արագ արձագանքման  կառուցակարգեր, որպեսզի վտանգի պարագայում գործարկվեն անհրաժեշտ գործընթացներ՝  կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու համար»,-նշեց նա:  

«Օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ են, որ  ՀՀ էներգետիկայի ոլորտում  հանրային իշխանության մարմինները ստանան  արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար,  առաջարկվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց առանձնահատուկ  ռիսկայնության դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու հնարավորություն  և սահմանում են դրա իրավական հետևանքները»,-հայտնեց Վարդանյանը: 

  • Կիսվել: