երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է

Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակվեց նրա դատավճիռը. Սերժ Վարդանյանն արդարացվեց։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության ՝  Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել էր զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։

Բացի այդ՝ Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել իրենց դիտողություն արած մատուցողի հետ, ապա նրա նկատմամբ բռնություն գործադրել ։

  • Կիսվել: