ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ապարանի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Ապարանի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 14 շենքում տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

  • Կիսվել: